Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասիս Մելքոնյանը միշտ քաղաքական գործեր է քննում եւ 99 տոկոս՝ իր մոտ մարդիկ շանս չունեն, գնում են կալանքի»․ Գառնիկ Դանիելյանը՝ Արթուր Աթաբեկյանին

Սեպտեմբեր 10,2025 13:50

«Կոնկրետ դատավոր կա, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, Մասիս Մելքոնյան (լուսանկարում) ոնց որ, միշտ քաղաքական գործեր է քննում եւ 99 տոկոս՝ իր մոտ մարդիկ շանս չունեն, գնում են կալանքի։ Ոչ այլընտրանքային խափանման միջոց, ոչ այլ տեսակներ, այդ մարդու մոտ գոյություն չունի։ Դեպքեր են լինում, ոնց հասկանում եմ, էդ մարդը երեւի «սուտկաներով» մնում է դատարանում, երբ սեզոնային ծանրաբեռնված է լինում։ Հնարավո՞ր են տարբերակներ, որ նման իրավիճակներից խուսափենք»,- ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դատավորի անձով պայմանավորված մեկնաբանություն չեմ անի, որպես ԲԴԽ նախագահ»,- ասաց Արթուր Աթաբեկյանը՝ հավելելով, որ ծանրաբեռնվածության արդյունքում հնարավոր է, որ դատարանի ամբողջ կազմը ներգրավվի։

Պատգամավորը հետաքրքրվել էր՝ ի՞նչն է պատճառը, որ գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը չի գործում եւ դատավորներին գործերը ձեռքով են մակագրվում․ «Իշխանությունների սրտի դատավորներին են մակագրվում։ Քաղաքական գործերով միշտ նույն դատավորներին են մակագրվում, մարդիկ տարվում են կալանքի ու մեզ մոտ լուրջ կասկածներ են առաջանում»։

Արթուր Աթաբեկյանը վստահեցրեց՝ էլեկտրոնային մակագրության համակարգը մշտապես գործում է, խափանումներ եղել են, բայց դրանք արագ վերականգնվել են՝ սպասարկող կազմակերպության հետ․ «Կալանքները, մասնավորապես Վերաքննիչ դատարանում, էլեկտրոնային են մակագրվում։ Էլեկտրոնային մակագրությանը միջամտությունը քրեորեն հետապնդելի է եւ եթե ինչ-որ մեկը կորոշի միջամտել, թող դրան պատրաստ լինի։ Պատգամավորի բնորոշումներին չանդրադարձավ»։

Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը հիշեցրեց Արթուր Աթաբեկյանին, որ սերվերները երկար ժամանակ չէին գործում և, այդ թվում նաև ԲԴԽ-ից, Դատական դեպարտամենտից տեւական ժամանակ այդ մասին խոսել են եւ նկատեց, որ այսպիսով, պարզապես մեղքը գցում են սերվերները սպասարկող ընկերության վրա։ Արթուր Աթաբեկյանը վստահեցրեց՝ իր պատասխանատվությունն այլոց վրա չի գցում ու ինքը պնդում է՝ այս պահին նման խնդիր չկա, երբ եղել է՝ փորձել են համատեղ կարգավորել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930