Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պատերազմական դրությանը՝ «Ասոնանս» անսամբլը մշակութային բարեկամության ծրագրով մեկնել է Ուկրաինա

Սեպտեմբեր 10,2025 13:55

Այսօր լեզվի պահպանումն ու ազգային ինքնության պաշտպանությունն առաջնային խնդիր են Ուկրաինայի և Հայաստանի համար։ Այս համատեքստում է ծնվել «Բառի ուժը» մշակութային նախագիծը, որի նպատակն է ներկայացնել Ուկրաինայի և Հայաստանի պատմական ընդհանրությունները, խորացնել մշակութային կապերը և ամրապնդել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները։

Համերգները կկայանան Լվիվում, Կիևում և Օդեսայում՝ ուկրաինահայ համայնքի խոշոր կենտրոններում։

Նախագծի նպատակներն են․

• Զարգացնել մշակութային դիվանագիտությունը,

• Կոտրել Հայաստանի մասին տարածված կարծրատիպերը և ներկայացնել ժամանակակից հայկական մշակույթի բազմազանությունը,

• Ստեղծել համագործակցության նոր հարթակներ հայ և ուկրաինացի երիտասարդ արվեստագետների միջև,

• Նպաստել ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային ճանաչելիությանը:

 

Համերգային ծրագրում կհնչեն ժամանակակից ուկրաինացի, հայ և հայ-ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որտեղ շեշտադրվում են բառի և հնչյունաբանության ուժը։

«Բառի ուժը» նախագիծը կծառայի որպես մշակութային կամուրջ՝ ամրապնդելով ժողովուրդների պատմական բարեկամությունը և բացելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության համար։

 

«Ասոնանս» անսամբլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930