Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի հարվածը Դոհայում լարվածություն է առաջացրել

Սեպտեմբեր 10,2025 14:35

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Իսրայելը հարված է հասցրել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին։ Ըստ Իսրայելի՝ գործողությունը ուղղված էր հոկտեմբերի 7-ի հարձակման պատասխանատուներին։ Մասնակցել է 15 կործանիչ, արձակվել է 10 հրթիռ։

ՀԱՄԱՍ-ը հաստատեց, որ իր բանակցող պատվիրակության անդամները ողջ են մնացել, սակայն սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյայի որդին և Քաթարի անվտանգության ծառայության սպան։ Խմբավորումը հայտարարեց, որ հարվածը վկայում է Իսրայելի կառավարության կողմից խաղաղության համաձայնությունը մերժելու մասին։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ճիշտ է համարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին թիրախավորելը։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ գործողությունը եղել է ամբողջությամբ իսրայելական նախաձեռնություն։ ԱՄՆ-ն նախապես տեղեկացվել էր հարվածի մասին, սակայն Դոնալդ Թրամփը ընդգծեց, որ այն իր որոշումը չէր։

Քաթարը հարվածը որակեց «անպատասխանատու և նենգ քայլ», միջազգային իրավունքի բացահայտ խախտում և հայտարարեց, որ չի հանդուրժի նման գործողություններ։ Դատապարտող հայտարարություններ հնչեցին նաև արաբական երկրներից, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա անվանեց Քաթարի ինքնիշխանության խախտում։

Նկատենք, որ այդ հարվածը մտահոգիչ էր համարել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930