Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հանրային իրազեկումները՝ նոր ձևաչափով։ Հանրության շրջանում եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով, միաժամանակ, հայտարարագրի լրացման և ներկայացման հարցում տեղում ֆիզիկական անձանց օգնելու նպատակով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից Երևանում անցկացվում են իրազեկման հանդիպումներ։
Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։
Հանդիպումների ընթացքում քաղաքացիները մանրամասն կծանոթանան եկամուտների տարեկան հայտարարագրերի լրացման և ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններին ու քայլերին։ Միաժամանակ, բջջային նույնականացման քարտեր (miD) ունեցող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Կոմիտեի մասնագետների աջակցությամբ, տեղում լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Հանդիպումների համար նախատեսված դահլիճում առկա են համակարգիչներ, նաև մասնակիցների համար կապահովվի հասանելիություն համացանցին։
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին