«Շաաա՜տ պատահական, չգիտեմ աստղերը ո՞նց էին դասավորվել, բայց, օրինակ, Սամվել Կարապետյանի գործը Արմեն Դանիելյանին է ընկնում։ Հանուն այդ գործի, Արմեն Դանիելյանը 15 օրով հետաձգեց իր արձակուրդը, որ կալանքի որոշում կայացնի»,- ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հեգնեց եւ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Արթուր Աթաբեկյանը ներկայացնում էր Արմեն Դանիելյանի թեկնածությունը՝ ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, քանի որ Արմեն Դանիելյանի կայացնելիք որոշումը ակնհայտ էր, պաշտպանները բողոքը ետ վերցրեցին, բայց կրկին «աստղերը դասավորվեցին» այնպես, որ գործը նորից Արմեն Դանիելյանին ընկավ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քանի որ Արթուր Աթաբեկյանն անընդհատ պնդում էր՝ դատական համակարգը, դատավորներն ազատ են իրեն որոշումներում, մակագրման էլեկտրոնային համակարգը արդար է, պատգամավորների բոլոր հարցերում այդ դիտարկումները տարբեր ձեւերով արվում էին։
Ռոբերտ Քոչարյան, Արթուր Սարգսյան, Ավետիք Չալաբյան, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան, Քաջարանի Մանվել Փարամազյան․ ցանկը թվարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ այս բոլոր գործերով կալանքի որոշումները կայացրել է դատավոր Արմեն Դանիելյանը։
Գեղամ Մանուկյանը քաղաքական մեծամասնությանը խնդրեց ընտրել Արմեն Դանիելյանին, որ այս «կալանքի» դատավորը չլինի։ Նա Արթուր Աթաբեկյանից նաեւ հետաքրքրվեց՝ իր ո՞ր արժանիքի համար պետք է Արմեն Դանիելյանը ընտրվի առաջադրված պաշտոնում, մանավանդ, որ վերջինս ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն է։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ «մարտի 1»-ի գործով Արմեն Դանիելյանն է ՀԱԿ երիտասարդների գործերով վճիռներ կայացրել, ուստի շատ հետաքրքիր կլինի, եթե վերջինս ընտրվի, մանավանդ որ ՔՊ-ական պատգամավորները «հուզական ձայնով» խոսում էին, թե ինչպե՞ս կարող է «մարտի 1»-ի գործ վճիռներ կայացրած դատավորը մինչ օրս աշխատի։
Աննա Գրիգորյանը նաեւ նկատեց՝ Սամվել Կարապետյանի գործով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարում՝ «հիմա ես կմիջամտեմ» ու հետաքրքրվեց՝ արդյոք դա ուղիղ միջամտություն չէ դատական համակարգին։
Արթուր Աթաբեկյանը պատասխանեց՝ իր կարծիքով, յուրաքանչյուր դատավոր, որեւէ հայտարարություն, որեւէ այլ դիտարկումներ չպետք է հաշվի առնի, իր աշխատանքը պետք է կատարի։
Աննա Գրիգորյանի ձեւակերպմամբ՝ Արմեն Դանիելյանը եւ արդարադատությունը հակադիր բեւեռներում են գտնվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ