Լրահոս
Օրվա լրահոսը

YoHealth-ը համագործակցում է IMAST բարեգործական հարթակի հետ

Սեպտեմբեր 10,2025 15:45

YoHealth-ն սկսել է նոր համագործակցություն IMAST բարեգործական հարթակի հետ։ Այսուհետ YoHealth հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան դրամայնացնել իրենց քայլերը և կուտակված միջոցներն ուղղել IMAST հարթակում ներկայացված բարեգործական նախագծերին։

IMAST-ը Հայաստանի առաջին բարեգործական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս միայն նախապես ստուգում անցած բարեգործական կազմակերպություններին իրականացնել դրամահավաքներ և գտնել նոր դոնորներ աշխարհի ցանկացած կետից։ YoHealth նորարարական բջջային հավելվածում օգտատերերը կարող են իրենց քայլերը փոխանակել նվերների, ապրանքների, թվային ակտիվների, իսկ այսուհետ նաև նվիրաբերել։

Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել YoHealth հավելված, անցնել «Բարեգործություններ» բաժին, ընտրել ոլորտը (առողջապահություն, կրթություն, կենդանիների խնամք, սոցիալական նախաձեռնություններ), այնուհետև նշել նվիրատվության չափը։ Հանգանակված միջոցները փոխանցվում են ստուգված շահառու կազմակերպությունների պաշտոնական հաշվեհամարներին, իսկ յուրաքանչյուր նախագծի համար տրամադրվում է բյուջեի բաշխման փաստաթուղթ։ Սա հնարավորություն է տալիս նվիրաբերողներին նախապես հստակ իմանալ՝ իրենց աջակցությունն ինչ ճանապարհ է անցնելու և ինչ ազդեցություն է ունենալու։

YoHealth-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը, անդրադառնալով այս համագործակցությանը, նշել է․ «Նմանատիպ նախաձեռնությունները ևս մեկ անգամ փաստում են YoHealth հարթակի ընձեռած լայն հնարավորությունների մասին։ Դառնալով հարթակի օգտատեր՝ հնարավոր է ոչ միայն վարել առողջ ապրելակերպ,  ձեր քայլերը փոխանակել տարբեր պարգևներով ու ծառայություններով, այլև մասնակցել նմանատիպ նախագծերի՝ կատարելով նվիրաբերություններ»։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930