Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է. Տաթեւ Հայրապետյան

Սեպտեմբեր 10,2025 16:06

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի տելեգրամյան ալիքից.

Ես տարբեր առիթներով կիսվել եմ իմ ալիքում Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ արված իմ հետազոտության արդյունքներով։ Նյութը բավականին ծավալուն է, բայց ունի նաև աուդիո տարբերակ, այնպես որ, եթե դեռ չեք կարդացել, առաջարկում եմ ծանոթանալ։ Այդ նյութում հստակ կտեսնեք, թե ինչպես է ՀՀ տարածքը ներկայացվում որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը՝ բացառապես որպես «թշնամիներ»։

Սակայն, վերջերս աչքիս ընկավ արտերկրում ապրող մի ադրբեջանցի հետազոտողի՝ Շալալա Մամեդովայի աշխատանքը, որը հրապարակվել է «Baku Research Institute» կայքում 2025 թ. սեպտեմբերի 5-ին։ Այդ հետազոտական հոդվածում վերլուծվում է, թե ինչպես են Ադրբեջանի դպրոցական պատմության դասագրքերում վերջին տասնամյակներին ներկայացվում Հայաստանը և հայերը։ Նյութը անգլերեն է, բայց ես կթարգմանեմ դրանից միայն մի հատված.

«Ներկայացնելով Ալբանիայի սահմանները՝ նշվում է, որ դրանք ընդգրկում էին ներկայիս Հայաստանի տարածքը (մեջբերման փակագծերում նշվում է, որ այդ տարածքը եղել է Արևմտյան Ադրբեջան): Այսպիսով, դասագիրքը հնագույն ժամանակներում Ալբանիայի և Ատուրպատենի հարևանությամբ որևէ հայկական տարր չի հիշատակում։ Ալբանիայի արևմուտքում գտնվող քաղաքակրթությունը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան»։

Նյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում, եթե ցանկություն ունենաք այն կարդալ։ Սակայն կարևոր համարեցի ներկայացնել, որ անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա, իմ կարծիքով, ամենամեծ խոչընդոտներից մեկն է իրական խաղաղության կառուցման ճանապարհին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930