Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել՝ խաղաղությունն ամբողջական հաստատված է»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 10,2025 17:35

«Հաստատվել է խաղաղություն։ Այստեղ էլ կան շահարկումներ։ Ասում են՝ խաղաղությունը հաստատված է, բայց բազմաթիվ խնդիրներ կան։ Հիմա նորից ես առիթը պիտի օգտագործեմ ասելու՝ մենք ճանապարհի սկզբին ենք։ Խաղաղությունը երկար գործընթաց է»,- հարցին՝ պայմանագրի նախաստորագրումից հետո այս փուլում Ադրբեջանի հետ երկխոսությունն ի՞նչ ուղղությամբ և տրամաբանությամբ է գնում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, փաստելով՝ թշնամանքի, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև, ասաց․ «Մենք ճանապարհի սկզբին ենք․ խաղաղությունը երկար գործընթաց է։ Եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ․ խաղաղությունն ամբողջական հաստատված է։ Առայժմ այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը նվազագույնն է, թեժ հակամարտության ռիսկը նվազագույնն է։ Բայց մնում են բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ՝ հումանիտար խնդիրները։ Հումանիտար հարցերը մեր առաջնային ուշադրության կենտրոնում են։ Ցավոք, չունենք ամբողջական հարցի լուծում, թեև նախորդից ունեինք նույն ադրբեջանական կողմի հանրահռչակված պարտավորությունները՝ բոլորին ազատ արձակել։ Բայց նաև պարտքս եմ համարում ասել՝ ինչպես նախկինում, այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են հումանիտար հարցերը՝ գերիների, պատանդառված անձանց, անհայտ կորածների ճակատագրերի հարցը։ Այսօր էլ շարունակվում են այդ աշխատանքները»։

Արարատ Միրզոյանը հայտնեց՝ ամերիկյան գործընկերների հետ շփումները կինտենսիվացնեն՝ հասկանալու հայ-ամերիկյան համատեղ հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը․ «Բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որ դեռ պիտի բանակցվեն։ Մեր շահն է հնարավորինս արագ հասնել ապաշրջափակմանը։ Մարդիկ միշտ ասում են՝ ադրբեջանական անցում դեպի Նախիջևան, բայց ճիշտ նույն աստիճանի և նույն պայմաններով մենք ենք ապաշրջափակվում։ ՀՀ-ն է երկու կողմից 30+ տարիներ եղել շրջափակման մեջ, մենք ենք հնարավորություն ստանում։ Անելու ենք ամեն ինչ, որ ստորագրված սկզբունքների ներքո իրականանա ապաշրջափակումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930