«Ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, որը դեռեւս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին։ Բայց եթե մի քիչ էլ խորանանք դատողությունների մեջ, ապա եթե ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով, Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացիներին, անկախ նրանից՝ ես եմ, Պողոսն է , Պետրոսն է, կհանձնի այլ երկրի, միայն ու միայն այն պատճառով, որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, որը հակառակ երկրի կողմից գնահատվել է որպես հանցագործություն, էտ դեպքում էլ ի՞նչ կարող եմ ասել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի վախենո՞ւմ, որ ՀՀ իշխանությունը «խաղաղության պայմանագրի» շրջանակներում իրեն կհանձնի Ադրբեջանին։
Նա ասաց, որ ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Եթե այսպես շարունակվի, այդ թիվը կավելանա։ «Իհարկե, մտավախություն կա, բայց առավոտից իրիկուն վախով ապրելը ո՞րն է»,- նշեց նա։
Հարցին՝ եթե իմպիչմենտի միջոցով հնարավոր չլինի հասնել իշխանափոխության, 2026-ին ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ժամանակը կգա, որոշումը կկայացնեն։ Իշխանության գալու մասին հարցին էլ պատասխանեց․ «Այսօր վաղ է մեր՝ իշխանության ձգտելը։ Հիմա դուք ուրիշներին մեղադրում եք իշխանության ձգտելու մեջ, մեզ էլ մեղադրում եք իշխանության ձգտելո՞ւ մեջ, ձեզ հասկանալը դժվար է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ «խաղաղության պայմանագիրը» կեղծ ձեռքբերում է։ Հարցին, թե իրենց իշխանության ժամանակ հնարավո՞ր էր այն պայմաններով, որով ՔՊ-ն է հասել «խաղաղության», փաստաթուղթ կնքել, երկրորդ նախագահը պատասխանեց․ «Սրանից 20 անգամ ավելի լավ պայմաններով կարելի էր անել, բայց դա մեր ժողովրդի այն ժամանակվա պահանջմունքին չէր համապատասխանում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Բաքվի դատարանում գերիները ֆիլմ են դիտում Արցախի Մարտունու 1993-ի մարտերի մասին