Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ թվացել է՝ ռազմավարական գործընկերությունը պսակվելու նման բան է․ մեկի հետ պիտի անես»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 10,2025 19:33

«Մենք 34 տարվա անկախ պետություն ենք և դեռ նոր պիտի հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ, որ գործընկերությունը ընկերություն է։ Այսինքն՝ ի՞նչն է տարբերությունը։ Եթե դու ամուսնանում ես և ունես մեկից ավելի զուգընկեր, դու դավաճանում ես, իսկ երբ դու ունես մեկից ավելի ընկերներ, նշանակում է՝ նորմալ մարդ ես»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեր հիմնարար խնդիրն այն է, որ մեզ թվացել է՝ ռազմավարական գործընկերությունը պսակվելու նման բան է․ մեկ հոգու հետ պիտի անես․ «Ինչքան էլ զվարճալի է հնչում, սա դառը իրականություն է։ Մենք չենք հասկանում, որ դա գործընկերություն է՝ ընկերություն։ Եվ արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները հենց նրա համար են, որ դու ունենաս հնարավորինս շատ գործընկերներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930