Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

«Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին, եկեղեցին պիտի պարզաբանի՝ ինչ կանոն է խախտել»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 10,2025 20:35

«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին պետք է հրապարակայնորեն քննի այդ հարցը ու հանրության առաջ պարզաբանի, թե տեր Արամն ինչ կանոն է խախտել»,-ՔՊ-ական պատգամավորի փաստմանը՝ Հովհանավանքի հոգևոր հովիվ տեր Արամին կարգալույծ անելու հարցն է Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում, քանի որ ըստ պատգամավորի ձևակերպման՝ լուրեր կան այն մասին, որ նա համարձակվել է բարձրաձայնել եկեղեցու ներսում տեղ գտած արատավոր երևույթների մասին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նա վանքի անունը լավ չգիտեր, Տեր Արամի անունը բայց գիտեր. «Հովնան վանքի հոգևոր առաջնորդ Տեր Արամի դեպքը, ով, այո, հրապարակային խոսել է եկեղեցում առկա խնդիրների մասին»։

Նա ասաց, որ իր աջակցությունն է հայտնում տեր Արամին ու նշեց․ «Իմ աջակցությունն եմ հայտնում այն հոգևորականներին, որոնք աջակցում են հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին։ Իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին և բոլոր հասու միջոցներով թիկունք կկանգնեմ նրանց»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930