Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռը»․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 10,2025 20:45

«Էս տեմպերով Վեհափառի գահին էլ կհավակնեք»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում Նիկոլ Փաշինյանին հեգնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ագնեսա Խամոյանը հարց էլ ուներ Նիկոլ Փաշինյանին․ «Երկու ամիս առաջ Դուք բառացի հայտարարել եք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրին զուգահեռ։ Նախաստորագրումից անմիջապես հետո Դուք հայտարարեցիք, որ արդեն խաղաղությունը եկել է, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ անմիջապես լուծարելու գործընթաց սկսեցիք։ Արարատ Միրզոյանն այստեղ հայտարարում է, որ եթե անգամ Բաքվի հետ ստորագրվի պայմանագիր, չենք կարող ասել, որ ամբողջական խաղաղություն է լինելու։

Նախ, ինչով էր պայմանավորված այս փոփոխությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ոչ այն հայտարարության համատեքստում, որն արել էիք երկու ամիս առաջ։ Շատ պարզ հարցեր ունեմ՝ հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռը։ Եթե ճանապարհի վրա ադրբեջանցիները որեւէ հանցագործություն կատարեն, օրինակ՝ մեր պարեկները կարո՞ղ են միջամտել, թե՞ չեն միջամտելու։ Հայ դատավորը հանցագործություն իրականացրած ադրբեջանցուն հայկական դատարանում դատելո՞ւ է, թե՝ ոչ»։

«Միանշանակ ճիշտ եք, որ ես հայտարարել եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը մենք կհամաձայնվենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Բայց հիմա մենք դրան համաձայնվել ենք նախաստորագրելուց հետո»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարզ պատճառով են համաձայնվել եւ եթե ընդդիմադիր պատգամավորը կարդացել է համաձայնագիրը նկատած պետք է լինի, որ փաստաթղթում տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի լուծում չի տրվում։

Նիկոլ Փաշինյանը տարակուսում է՝ ինչի է այն կանխավարկածը, որ ինչ-որ մեկին անընդհատ պետք է բռնել եւ դատել։ Ու այն, որ փաստաթղթում ֆիքսված է՝ իրավազորություն, դա ՀՀ պետական ինստիտուտի մասին է, ոչ թե որեւէ ազգության։ Հայ սահմանապահների մասին հարցին էլ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ասելով՝ չի կարող լինել սահման՝ առանց սահմանապահի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930