Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սեղանի գիրք» ձեռնարկ, որն առաքվել է նաեւ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Կենտրոնի էջից տեղեկանում ենք, որ ձեռնարկը ներառում է ուսումնասիրության մեկ տարվա ընթացքում մեր հայրենակիցների կողմից բարձրացված գրեթե բոլոր իրավական հարցերի պատասխանները՝ հարց-պատասխան ձեւաչափով:
Ձեռնարկից կարող ենք տեղեկանալ անձի սահմանադրաիրավական կարգավիճակին վերաբերող հարցերից մինչեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական, քաղաքացիական իրավունքներին առնչվող հարցերի պատասխաններ:
Ձեռնարկի տպագիր տարբերակը վաճառքի ենթակա չէ, այն տարածվում է շահառուների շրջանում` ԱՆՎՃԱՐ։
Կարդացեք նաև
Ծրագիրն իրականացվել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:
Սեփ .լր.
«Առավոտ» օրաթերթ
10.09.2025 թ.