Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ էր տեղի ունենալու, որ ասեիք՝ ցավում եմ, Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության համար, մեր գերիները պիտի օր առաջ վերադառնան։ Ալիեւը զանգելու էր ասեր՝ դուք ռեւանշիստներ եք»․ Քրիստինե Վարդանյանը՝ դատավորի թեկնածուներին

Սեպտեմբեր 11,2025 10:49

«Սիրելի թեկնածուներ, ձեզ արգելվա՞ծ է ասել, որ գերիներ կան Բաքվի բանտում եւ շինծու դատավարություն է ընթանում։ Էդ ի՞նչ պատասխան էր, ի՞նչ է նշանակում՝ ես ՀՀ դատավոր եմ ու կաշկանդված եմ ՀՀ օրենքներով։ Ի՞նչ էր տեղի ունենալու, որ ասեիք՝ ցավում եմ, Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության համար, մեր գերիները պիտի օր առաջ վերադառնան։ Ալիեւը զանգելու էր ասեր՝ դուք ռեւանշիստներ եք։ Լավ, բարոյական կարմիր գծեր կա՞ն, թե» չկա»,- խորհրդարանում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուներ Արմեն Դանիելյանին, Նելլի Բաղդասարյանին եւ Լուսինե Աբգարյանին։

Հիշեցնենք, Ագնեսա Խամոյանն էր երեկ հարցնում թեկնածուների վերաբերմունքը Բաքվում ընթացող դատավարությունների եւ նրանց վերաբերմունքի մասին։ Արմեն Դանիելյանը չպատասխանեց հարցին՝ ասելով, թե կաշկանդված են ՀՀ դատավորի վարքագծով, իսկ Նելլի Բաղդասարյանը բավարար տեղեկատվություն չուներ՝ ժամանակ չէր ունեցել եւ չէր հետեւել ընթացքին։

Քրիստինե Վարդանյանն Արմեն Դանիելյանին նաեւ հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով, ՀԱԿ երիտասարդների մասով իր կայացրած վճռի արդյունքում այսօր ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ում հայց կա, քանի որ դատավորը վճիռ է կայացրել՝ պաշտպանական կողմի կարծիքը չլսելով, բայց իշխող թիմն արդեն երրորդ անգամն է նրան ներկայացնում պաշտոնի առաջխաղացման։ Տարակուսեց՝ գոնե Արմեն Դանիելյանը պատասխանատվություն ունենա եւ հրաժարվի։

Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ նաեւ «18 արդարների» գործին, Փաշինյանի շարասյան կողմից ավտովթարի ենթարկված Սոնա Մնացականյանի եւ այլ հնչեղ գործերի՝ եզրակացնելով, որ ՔՊ-ինն արդարադատություն չէ, այլ վրեժխնդրություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930