Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում սպանվել է Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակից Չարլի Քիրկը

Սեպտեմբեր 11,2025 11:50

Սեպտեմբերի 10-ին, Յութա նահանգում հրազենային հարձակումից սպանվել է կոնսերվատիվ ակտիվիստ 31-ամյա Չարլի Քիրկը։

Դեպքը տեղի է ունեցել Օրեմ քաղաքի Ութահ Վելլի համալսարանում՝ «American Comeback Tour» հանրային միջոցառման ընթացքում։ Turning Point USA կազմակերպության հիմնադիր Քիրկը վիրավորվել է պարանոցի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը։

Միջոցառմանը ներկա էր շուրջ 3 հազար մարդ, այդ թվում՝ Քիրկի կինը և երկու երեխաները, որոնք չեն տուժել։ Հետաքննությունը շարունակվում է, սակայն ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի հայտնել հարձակվողի ինքնության մասին։

Իրավապահները միջադեպը որակում են որպես քաղաքական սպանություն։ Նախնական տվյալներով՝ կրակոցը հնչեցվել է համալսարանի մոտակա շենքի տանիքից։ Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, տարածքում շարունակվում է լայնածավալ որոնողական գործողություն։

Չարլի Քիրկը համարվում էր ԱՄՆ-ում ամենաազդեցիկ երիտասարդ կոնսերվատիվ գործիչներից մեկը և Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցը։ Նրա սպանությունը մեծ արձագանք է գտել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ միջազգային հարթակներում․ Թրամփը կարգադրել է իջեցնել պետական դրոշները, իսկ ԱՄՆ նախկին նախագահներ Ջո Բայդենն ու Բարաք Օբաման, ինչպես նաև մի շարք այլ երկրների ղեկավարներ, դատապարտեցին հարձակումը։

Նկատենք, որ Քիրկը հայտնի էր իր հակաուկրաինական դիրքորոշմամբ, Զելենսկուն համարում էր ԿՀՎ-ի գործակալ, համարում էր, որ Ղրիմը ռուսական է եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930