Հրապարակվել են հոկտեմբերի 2-ից 11-ը Ֆյորդե քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայաստանցի ծանրորդների անունները:
Նորվեգիայում պայքարի մեջ կներգրավվեն տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 71 կգ՝ Գոռ Սահակյանը, 88 կգ՝ Սուրեն Գրիգորյանը, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը, ինչպես նաեւ գերծանր, +110 կգ քաշային Վարազդատ Լալայանը:
Կանանց մրցակցությունում մենք կտեսնենք միայն 77 կգ քաշային Աննա Ամրոյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ