«Ոչ վաղ անցյալում քննարկվել է թմրանյութերի թեստեր տալու պարտականության սահմանումը մի շարք պաշտոնատար անձանց պարագայում, ինչին ես անձամբ դեմ չեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ չի լսել ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից պատգամավոր Թագուհի Թովմասյանին ուղղված վիրավորական արտահայտությունները։ «Բայց ցանկացած պարագայում՝ դատապարտում եմ որեւէ վիրավորանք եւ յուրաքանչյուր»,- հավելեց նա։
Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ Նիկոլ Փաշինյանի պահանջով առաջիկայում հրաժարական պետք է տա:
«Նախարարի պաշտոնը մի պաշտոն է, որ միշտ ռիսկ կա այդ պաշտոնը լքելու, քանի որ իր բնույթով քաղաքական պաշտոն է։ Բայց ես մինչ օրս որեւէ դժգոհության առիթ չեմ տվել եւ չեմ լսել որեւէ դժգոհություն իմ հասցեին։ Եվ չեմ կարող մեկնաբանել մամուլում տեղ գտնվող որեւէ նյութ կամ թեկուզ զառանցանքի նմանվող նյութ, որովհետեւ դրա հեղինակը ես չեմ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ