Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղադրվել են նոր՝ «խելացի» արագաչափեր

Սեպտեմբեր 11,2025 14:55

ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները տեղադրվել են իրազեկող արագաչափեր

Գաղտնիք չէ, որ ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը պայմանավորված է սահմանված արագության գերազանցմամբ։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։

Ի թիվս այլ միջոցառումների՝ Երևան-Սևան, Երևան-Էջմիածին և Դիլիջան-Իջևան ավտոճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր։ Դրանց նպատակն է վարորդներին ևս մեկ անգամ տեղեկացնել տվյալ ճանապարհահատվածի համար սահմանված արագության մասին, ինչպես նաև խթանել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։

Անչափահասների անվտանգությունն առաջնահերթություն ունենալով՝ արագաչափերից մեկը տեղադրվել է Հաղարծին համայնքի դպրոցամերձ տարածքում, ինչը կստիպի վարորդներին լինել առավել զգոն հատկապես այն հատվածներում, որտեղ երեխաների ակտիվ շարժ կարող է լինել։

Խելացի արագաչափերի գործողությունները մատչելի ու հասանելի են բոլորի համար։

Եվ այսպես, եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է կանաչ գույնով, նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։

Կարմիր գույնը նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։

ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930