Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր նկարի շուրջ մարդ կհավաքվի, բայց թե ինչ կանեն նկարի հետ, թող մտածի»․ Իշխան Սաղաթելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Սեպտեմբեր 11,2025 16:15

«Սա բխում է բացառապես Ադրբեջանի պահանջներից և արվում Ադրբեջանի թելադրանքով։ Սա հերթական պահանջներից մեկն էր, որ հայկական զինված ուժերը պետք է սահմանափակվեն, սպառազինությունները սահմանափակվեն, ապառազմականացվեն, հիմա իրենք գնում են այդ ուղղությամբ՝ դա ներկայացնելով իբրև խաղաղության հասնելու հերթական հնարավորություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու հետ կապված մտադրություններին։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե խաղաղություն է հաստատվել, Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Ադրբեջանի պահանջների կատարումը՝ հերթական զիջումներով, փորձում են ներկայացնել խաղաղություն»։

Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդումների, թե իրենք մրցակից չունեն, խորհրդարանում չկա ընդդիմություն, անգամ իր նկարի շուրջ ավելի շատ մարդ կհավաքվի, քան ընդդիմության, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Իր նկարը, որ դնեն, մարդ կհավաքվի, բայց այդ մարդիկ ինչ կանեն այդ նկարի հետ, թող այդ մասին մտածի։ Հանրային ընկալումը իրենց մասին բոլորս գիտենք՝ ինչ է։ Մենք իրենց հետ չենք կարող մրցակից լինել ստի, կեղծիքի, սրիկայության և մնացած բոլոր բնագավառներում, բայց երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իմաստով իրենք ասելիք չունեն։ Իրենք իրավունք չունեն խոսելու ոչ խաղաղության, ոչ ապագայի մասին»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ եթե 24 ժամ Նիկոլ Փաշինյանի ուժային կառույցները դադարեցնեն մարդկանց նկատմամբ բռնությունները, ապօրինությունները, կտեսնենք՝ դրանից հետո ինքը քանի՞ ժամ կմնա իշխանության․ «Էս մարդու օրոք քաղբանտարկյալների թիվն է ավելանում։ Բա եթե ժողովուրդը ձեզ ընդունում է, անընդհատ դիմադրության օջախները ինչի՞ եք ջարդում, էդ «հարմար» ընդդիմությանն ինչի՞ եք էդքան բռնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930