Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստան այցելած՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։
Նախագահը ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը, ընդգծվել է համագործակցության զարգացման և ծրագրերի շարունակականության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող քայլերին, ինչպես նաև միջազգային գործընկերների դերակատարությանը։ Նախագահ Խաչատուրյանը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հնչեցրած հարցերին։
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմ