Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ» ՓԲԸ-ի շուրջ վեց տասնյակ պահեստներում իրականացվելու են նաև ամբողջական գույքագրման աշխատանքներ

Սեպտեմբեր 11,2025 18:25

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերությունում մեկնարկած համալիր հարկային ստուգումների շրջանակներում ս.թ.–ի սեպտեմբերի 15-ից «ՀԷՑ» ՓԲԸ-ի շուրջ վեց տասնյակ պահեստներում իրականացվելու են նաև ամբողջական գույքագրման աշխատանքներ:

Մասնավորապես, «ՀԷՑ» ՓԲ Ընկերության թվով 61 պահեստներում ապրանքանյութական արժեքների գույքագրում իրականացնելու նպատակով Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա ստեղծվել են հանձնաժողովներ և համապատասխան աշխատանքային խմբեր:

Ընկերության պահեստներում կիրականացվեն հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և պաշարների (ապրանքանյութական պաշարներ) մնացորդների գույքագրում և վերջիններիս փաստացի առկայության ուսումնասիրություններ:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերությունում ապրանքանյութական արժեքների գույքագրման շրջանակներում իրականացվելու են հետևյալ հիմնական գործառույթները.

Ապրանքների մնացորդների հաշվառման ճշտության ուսումնասիրություն:

Ապրանքների ձեռքբերման գնման ակտերի ուսումնասիրություն:

Ձեռքբերած կամ արտադրված, սակայն չփաստաթղթավորված պաշարների քանակների և տեսականու ուսումնասիրություն:

Պաշարների կորուստների վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն (փաստաթղթերով հիմնավորված կորուստներ):

Պաշարների մուտքերին և ելքերին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրություն:

Վերոնշյալ ամբողջական գույքագրման արդյունքում հնարավորություն կստեղծվի տիրապետելու ճշգրիտ և ստուգված տվյալների, այդ թվում՝

Ապրանքանյութական արժեքների մնացորդների իրական պատկեր պահեստներում:

Շահագործման համար ոչ պիտանի ապրանքների ցանկ պահեստներում:

Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ գնումները ճիշտ պլանավորելու համար պահեստներում առկա ապրանքանյութական արժեքների՝ դեռևս կիրառման համար պիտանի ապրանքների ցանկեր, որոնք կօգտագործվեն նախատեսվող ծրագրերում՝ բացառելով կրկնակի գնումներն ու դրանց հետևանքով հավելյալ ռիսկերը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930