Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը». Ժաննա Ալեքսանյան

Սեպտեմբեր 11,2025 23:33

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․  դատապարտեց ցմահ ազատազրկման։

Սա կենսագրություն է։ Մեր համառ պայքարը անմեղների ազատության  համար արդյունք տվեց Վճռաբեկ դատարանում,՝ քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի և մյուսս դատավորների շնորհիվ, որոնք  մանրամասն ուսումնասիրել էին քրեական գործի նյութերը և դատական նիստում որոշում հրապարակեցին տղաներին կալանքից  անհապաղ ազատ արձակելու մասին։

Հետագայում տղաներն արդարացվեցին։ Սա աննախադեպ մի բան էր։ Մենք մտածում էինք, որ Մատաղիսի գործի օրինակը կբարեփոխի դատական համակարգը, նույնիսկ հավատում էինք դրան։ Բայց բարեփոխումը եղավ միայն Արմեն Դանիելյանի կյանքում։

Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930