ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Արսեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:
Համապատասխան որոշումներով` Նիկոլ Փաշինյանն ազատել է Վարդան Կոստանյանին` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Սամվել Մուրադյանին` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։


















































 
                        
 
                                    
                                    
                                   