Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեստիվառ»-ում ելույթի համար Սարո Թովմասյանին վճարվել է 10 մլն 44 հազար դրամ, իսկ Հարութ Փամբուկչյանին եւ մենեջերին, ներառյալ նրանց ավիատոմսերի գումարը, վճարվել է 19 մլն 848 հազար դրամ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2025 10:18

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։

«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Արդեն երրորդ տարին անընդմեջ այն կայանում է՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:

Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին Արտաշատում, որտեղ ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո), իսկ համերգը կայացել է Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Այս ելույթի համար Karen Sevak Band-ին վճարվել է 10 մլն դրամ, իսկ Սարո Թովմասյանին՝ 10 մլն 44 հազար դրամ։

«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Այս միջոցառման համար Karen Sevak Band-ին վճարվել է կրկին 10 մլն դրամ, իսկ Հարութ Փամբուկչյանին եւ մենեջերին, ներառյալ նրանց ավիատոմսերի գումարը, վճարվել է 19 մլն 848 հազար դրամ։

Նախորդ տարի «Ֆեստիվառ» նախագծի համար վճարվել էր 180 մլն դրամ, իսկ այս տարի գումարի չափը գրեթե կրկնապատկվել է, քանի որ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը նաեւ վճարել են որոշ արտիստների՝ Հայաստան ժամանելու եւ մեկնելու ծախսերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հարութ Փամբուկչյանի լուսանկարը՝ Ֆեստիվառի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930