Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է մեր ժողովրդին տեռորի ենթարկեք՝ հարեւան երկրներից եկող սպառնալիքներն ԱԺ ամբիոնից հնչեցնելով». Հակոբ Արշակյան

Սեպտեմբեր 12,2025 11:55

«Միայն կարող եմ ձեզ խորհուրդ տալ՝ հերիք է մեր ժողովրդին տեռորի ենթարկեք՝ հարեւան երկրներից եկող սպառնալիքներն ԱԺ ամբիոնից հնչեցնելով։ Բոլորն էլ ամեն ինչ լսում են։ Կարիք չկա ամեն անգամ էստեղ գաք ու տարբեր երկրների, այդ թվում ոչ բարեկամ երկրների ղեկավարության հորդորները, կոչերը եւ տարբեր նպատակներով հնչեցված խոսույթները ստեղից հնչեցնեք։ Ամեն ինչ մամուլում կա, եթե մարդկանց պետք է՝ կկարդան։ Պետք չի տեռորի ենթարկել մեր ժողովրդին»,- խորհրդարանում այսօր վրդովվեց ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթից հետո։

Խորհրդարանում քննարկվում էր ՊԵԿ-ի գործունեության 2024 թվականի հաշվետվությունը։ Ընդդիմադիրների ելույթները նվիրված էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագրին, Վաշինգտոնում ձեռք բերված այլ համաձայնություններին, ինչից հետո Ադրբեջանի նախագահը, այդ երկրի տարբեր պաշտոնյաներ հրապարակային պահանջներ են ներկայացնում ՀՀ-ին՝ ի հեճուկս Հայաստանի իշխանավորների՝ ՀՀ ինքնիշխանության մասին հայտարարությունների։ Ընդդիմադիր պատգամավորների ելույթների առանցքի հիմքում նաեւ արցախահայերի ապահով վերադարձի հարցն էր, հայ ռազմագերիների վերադարձի հարցը, ինչի մասին ՀՀ իշխանությունն առհասարակ չի խոսում, հրաժարվել է այդ խնդիրներից։

«Եթե ձեր կողմից դա իրականություն է որպես դիտվում, ապա խնդրեմ՝ գնացեք ձեր իրականության մեջ ապրեք։ Եթե ձեր պատկերացրած իրականությունը դա է, ապա խնդրեմ, այդ իրականության հետ ապրեք»,- ընդդիմադիրներին դիմեց Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ այստեղ

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930