«Հետք». ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին: Նրանք նաեւ բիզնես գործընկերներ էին օֆշորում:
ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) այս ֆոնդը 2021-2023 թթ. ընթացքում հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր:
700 մլն դրամ՝ ընկերոջ բիզնեսին
2022 թ. մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը երեք տրանշով ընդհանուր 700 մլն դրամ է ներդրել երեւանյան «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում (Global Connect): Ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով:
Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների եւ դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին եւ արտահանողներին:
Կարդացեք նաև
«Գլոբալ Քոննեքթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ին: Միակ փայատեր գրանցվել էր երեւանցի Սուսաննա Գեւորգյանը, որը նաեւ տնօրենն էր, սակայն շուտով նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է ամուսինը՝ Սերգեյ Բագրատի Գրիգորյանը: 2021-ի դեկտեմբերին՝ պետական ֆոնդից ներդրում ստանալուց քիչ առաջ, ՍՊԸ-ն վերակազմավորվել է ՓԲԸ-ի (ֆոնդը 0,5-4 մլն դոլարի ներդրումներ էր կատարում միայն բաժնետիրական ընկերություններում, ինչի դիմաց դառնում էր 25,1-49,9 %-ի բաժնետեր):
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: