Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում»

Սեպտեմբեր 12,2025 16:10

Համացանցում որոշ շրջանակներ ջանքեր չեն խնայում համոզելու մարդկանց, որ Տ. Արամ քահանա Ասատրյանի նկատմամբ հալածանքներ են իրականացվում, ու փորձ է կատարվում այս ամենը կապել այն հանգամանքի հետ, թե իբր պատճառը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Սուրբ Հովհաննավանքում ընդունելությունն է։

Իրականում այս ընդունելությունը տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդի գիտությամբ։ Տ. Արամ քահանա Ասատրյանը ՀՀ վարչապետի տիկնոջը Հովհաննավանքում հյուրընկալել է 2024 թ․ մայիսին, իսկ դրանից հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել։

Նման այցելություններ տիկին Աննա Հակոբյանն ունեցել է նաև այլ վանքերում և եկեղեցիներում։ Օրինակ՝ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը (22.08.2022 թ․, Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի), Տ․ Թադե քահանա Թախմազյանը (23.08.2022 թ․, Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի), Տ․ Մխիթար քահանա Ահարոնյանը (23.08.2022 թ․, Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի)։

Ինչպես Հովհաննավանքում, այնպես էլ նշված օրինակներում հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում։

Տեր Մուշե քահանա Վահանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930