Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Ստեփանյան. «Եթե բոլորդ անխտիր մասնակցեք ընտրություններին, ինչպես Երեւանում, ինչպես Գյումրիում, ինչպես Փարաքարում ՔՊ-ն մերժվելու է եւ գնալու է տուն»

Սեպտեմբեր 12,2025 16:35

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը «Հայելի» ակումբում մայրաքաղաքի բնակիչներին հիշեցրեց, որ ամիսը մեկ անգամ է տեղի ունենում Երեւան քաղաքի ավագանու նիստ: «Այս անգամ ավագանու նիստը տեղի չունեցավ նիստերի դահլիճում այն պարզ պատճառով, որ ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունները Ավինյանի գլխավորությամբ որոշել էին, որ բյուջեից, երեւանցիների գրպանը մտնելով՝ 128 միլիոն դրամ պետք է ծախսեն նորմալ, լավ վիճակում գտնվող դահլիճը վերանորոգելու համար: Դրա համար էլ նիստն անցկացվեց միջանցքում:

Շատ հարցեր կային, որոնց Ավինյանը պետք է պատասխաներ, բայց շատ-շատ հարցեր, ինչպես միշտ, մտցրեցին չզեկուցվող հարցերի փաթեթ եւ անցկացրեցին: Որովհետեւ վախենում են երեւանցիներին ցույց տալ, թե ոնց իրենց սրտի օլիգարխներին, իրենց աջակցողներին ինչ շինթույլտվություններ բաժանեցին: Ամբողջ փաթեթեի կեսը շինթույլտվություն էր: Հիմա Երեւան քաղաքը վերածվել է կիսատ-պռատ շինհրապարակի: Նորակառույցներում շենքեր կան, որ այդպես էլ վերջնական տեսք չեն ստանալու, որովհետեւ Ավինյանն ու ՔՊ-ն աջ ու ձախ բաժանել են շինթույլտվություններ:

Երեւանում Ավինյանը եւ ՔՊ-ն տոտալ ձախողել են կառավարումը: Ավինյանը ինչ ուզում՝ անում է Երեւանի գլխին: Նրան մեկ անձ պետք է SMS-ով հեռացնի, բայց չի կարողանում, որովհետեւ Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակվանից մինչեւ պարետ ու մինչեւ 9% ձայն հավաքած քաղաքապետ, շատ կոմպրոմատներ ունի: Ու իրար հետ աշխատում են»,-ասաց Գեւորգ Ստեփանյանը:

«Մայր Հայաստանի» անդամը դիմեց նաեւ էջմիածինցիներին: «Սիրելի էջմիածինցիներ: Նոյեմբերի 16-ին ձեզ մոտ սպասվում են ավագանու, քաղաքապետի ընտրություններ: Խոյ համայնքը միացրել են Վաղարշապատ համայնքին մի նպատակով: Որ կարողանան Խոյ համայնքի բնակիչներին խաբել, ստել, որ ՔՊ-ն վերարտադրվի: Սիրելի էջմիածինցիներ: Ես որպես Խոյ համայնքի բնակիչ, մինչեւ 5-րդ դասարան սովորել եմ Խայ համայնքում՝ Այգեշատ գյուղում, ձեզ վստահեցնում եմ. եթե բոլորդ անխտիր մասնակցեք ընտրություններին, ինչպես Երեւանում, ինչպես Գյումրիում, ինչպես Փարաքարում ՔՊ-ն մերժվելու է եւ գնալու է տուն: Ոչ մի պարագայում ձայն չտաք ՔՊ-ին եւ նրան սատարող ուժերին: Մի քանի օրից պարզ կդառնա, թե ովքեր են իրենց սատարող ուժերը, ու մենք ձեզ տեղյակ կպահենք: «Մայր Հայաստանը» մասնակցելու է Վաղարշապատի ընտրություններին: Մենք ամենօրյա ռեժիմով ձեզ տեղեկացնելու ենք, թե ինչ իրավիճակում կհայտնվի Էջմիածինը, եթե այնտեղ ընտրվի ՔՊ-ն՝ թանկացումներ, գույքահարկ, տրանսպորտ, տեղական տուրքեր…

Խոյ համայնքի բնակիչները, ես լավ տեղյակ եմ, ունեն ոռոգման ջրի շատ լուրջ խնդիր, այնտեղ ջերմոցները շատ լուրջ խնդիրների մեջ են: Մարդիկ ջերմոցներ են հիմնել, բայց մի կերպ են կարողանում ապրել: Սրանք հիմա տույժ ու տուգանքներ են սահմանել այդ մարդկանց վրա:

Վերջնական ուզում եմ տեղեկացնել. ընտրության օրը որքան շատ մասնակցեք, այնտեղ ՔՊ-ն մերժվելու է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930