Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Խաչատրյանը և Մարտին Վասալը քննարկել են Հայաստանի՝ Բուշ-դյու-Ռոնի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Սեպտեմբեր 12,2025 20:50

Սեպտեմբերի 12-ին Մարսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի հետ։

Արման Խաչատրյանը և Մարտին Վասալը քննարկել են Հայաստանի՝ Բուշ-դյու-Ռոնի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հատկապես ընդգծվել է Դեպարտամետի կողմից շարունակական աջակցությունը Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական հիվանդանոցին ու Էջմիածնի ֆրանս-հայկական ատամնաբուժական կենտրոնին։

Կարևորելով Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնումը՝ կողմերն ընդգծել են Մարտին Վասալի՝ 2024 թվականին Հայաստան այցի օրակարգում տնտեսական բաղադրիչի ընդգրկման կարևորությունը, ինչն էական խթան է հանդիսանում երկու երկրների միջև գործարար կապերի ու ներդրումների խրախուսման համար։

Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի, հանձինս նախագահ Վասալի՝ Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ու համերաշխություն ցուցաբերելու հարցում վճռական հանձնառությունը։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930