Լրահոս
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Միրզոյանն ու Հենրեհենը քննարկել են էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորությունները

Սեպտեմբեր 12,2025 21:30

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին:

Զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով:

Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենին քննարկել են նաև Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կյանքի կոչմանն առնչվող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է համաձայնեցված սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝  ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական ջանքերն ու ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930