ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը սեպտեմբերի 12-ին դիմում է ներկայացրել եւ խնդրում է դադարեցնել Ազգային ժողովի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի իր լիազորությունները՝ նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ԱԺՈ-111-Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,
Կարդացեք նաև
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
ՀՀ Ազգային ժողով