Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս հրատարակեց Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագիրքը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն:
Ծավալուն փաստավավերագրական նյութերով, ժամանակի մամուլի անդրադարձով հարուստ այս հատորում մատչելի ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, դրա հետեւանքները հայ ժողովրդի համար:
Պատկերագիրքը ներառված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պատվիրակություններին ու բարձրաստիճան հյուրերին տրվող գրքերի ցանկում:
Թանգարանը տեղեկացնում է, որ պատկերագրքի տպագրության ֆինանսավորմանը մասնակցել են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը եւ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
12.09.2025թ.