ՀՀ կառավարությունն ամենաբարձր մակարդակով և տարբեր առիթներով պարբերաբար ընդգծում է անկանխիկ շրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ մասին վերջերս հիշատակեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին կայացած Կառավարության նիստում՝ շեշտելով․ «Մենք ամեն ինչ անում ենք, որ վճարումները լինեն անկանխիկ»։
Անկանխիկ գործառնությունների խթանման հարցը պարբերաբար քննարկվում է նաև վարչապետի մոտ անցկացվող խորհրդակցությունների ժամանակ։ Չնայած Կառավարության կողմից որդեգրած անկանխիկ առևտրաշրջանառության անցման քաղաքականությանը, Կառավարության որոշ անդամներ ու ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ շարունակում են զգալի կանխիկ գումարներ պահել։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կառավարության անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։
Կառավարության անդամներ
Կարդացեք նաև
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան — 50 մլն դրամ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան — $10․000
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան — $37.000 և 2 մլն 750 հազար դրամ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան — €8.700 և 4.9 մլն դրամ
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան — $34.000, €500 և 1.5 մլն դրամ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան — $20.000, €10.000 և 1 մլն դրամ
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան — 4 մլն դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան (հայտարարագիրը ներկայացված է որպես ԱԺ պատգամավոր) — 3 մլն դրամ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան — $5.000 և 2․7 մլն դրամ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան — 1․9 մլն դրամ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան (2024 թվականի տարեկան հայտարարագիրը ներկայացված է որպես վարչապետի գլխավոր խորհրդական) — 2 մլն դրամ
Կանխիկ դրամի ամենափոքր չափաբաժինը հայտարարագրել են․
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան — 100.000 դրամ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան — 250.000 դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քիչ կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնյաներից է՝ $500 և 700․000 դրամ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարագրում կանխիկ միջոցների վերաբերյալ տվյալներ առկա չեն։
Այսպիսով, չնայած Կառավարության որդեգրած անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականությանը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը շարունակում է պահել զգալի կանխիկ գումար՝ ոմանք տասնյակ միլիոն դրամի և տասնյակ հազարավոր դոլարների չափով։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»