Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Օրենքի խախտմամբ գործող բենզալցակայանից ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են լիցքավորում․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2025 10:50

2023 թ. հոկտեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե բենզալցակայանների կողքին այլեւս չենք կարող ապրել․ «Բնակելի շենքերին մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը մեր քաղաքում այլևս չպետք է շարունակվի, որովհետև դա, նախևառաջ, վտանգավոր է, երկրորդը՝ հազար ու մի տեսակի այլ խնդիրներ է առաջացնում»։ Այս հայտարարությունից անցել է 2 տարի, որոշ տեղերում, իհարկե, ապամոնտաժվել են բենզալցակայանները, բայց իրավիճակը մեծ հաշվով նույնն է՝ բնակելի շենքերի կողքին բազմաթիվ բենզալցակայաններ են շարունակում գործել։

Այսպես, օրինակ, Երեւանի Կենտրոնում՝ Ֆրիկի 15 հասցեում օրենքի խախտմամբ բենզալցակայան է գործում։ Ավտոտնակում գործող այս բենզալցակայանի կողքին բնակելի բարձրահարկ շենքեր եւ մարկետներ են։ Թաղում լավ գիտեն՝ սա խորհրդարանին մոտ է գտնվում եւ սրանից երբեմն օգտվում են Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմեքենաները, նաեւ՝ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են այստեղ լիցքավորում։

«Հրապարակ»-ն այցելեց այդ բենզալցակայանի տարածք։ Ավտոտնակի դարպասներին, լիցքավորման սարքի վրա գրված է «Ֆլեշ», առաջին տպավորությամբ այստեղ գործունեություն է ծավալում հայտնի «Ֆլեշ» ընկերությունը։ Երբ նկարում էինք, նախ մի տղամարդ մոտեցավ՝ հարցնելով, թե ինչու եք նկարում, ապա երկրորդը եկավ՝ պահանջելով բացատրություն։ Մեր հարցին՝ թե թույլտվություն ունե՞ն գործելու, նրանցից մեկը պատասխանեց՝ այո, համապատասխան թղթերն ունեն, սակայն հրաժարվեց դրանք մեզ ցույց տալ․ «Պատկան մարմիններին ցույց ենք տալիս, երբ գալիս են»։ Նկատեցինք, որ անօրինական գործունեություն են ծավալում, բնակելի շենքերի կողքին, տղամարդն ագրեսիվացավ. «Մենք ստեղ բոլորի թույլտվությունն ունենք»։

«Ֆլեշ» ընկերությանն է պատկանո՞ւմ բենզալցակայանը, պատասխանեց՝ «Չէ, ուղղակի տենց գրածը մնացել ա»: Իսկ ո՞վ է սեփականատերը, հեռվում կանգնած մի տղամարդ, որը, ըստ ամենայնի, կապ ուներ լցակայանի հետ ասաց. «Տերն Ամերիկայում ա»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930