Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Ալբանիայում պետական գնումների պատասխանատու է նշանակվել արհեստական բանականությամբ ստեղծված նախարարը

Սեպտեմբեր 13,2025 12:50

The Guardian-ի փոխանցմամբ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ թվային օգնականը, որը մարդկանց օգնում է առցանց օգտվել պետական ծառայություններից, դարձել է առաջին «վիրտուալ նախարարն» ու նշանակվել է պետական գնումների պատասխանատու՝ կոռուպցիան կրճատելու նպատակով։

Դիելան, ինչն ալբաներեն նշանակում է «Արև», այս տարվա հունվարից խորհրդատվություն է տալիս e-Albania պետական պորտալի օգտատերերին՝ օգնելով նրանց ձայնային հրամանների միջոցով կատարել ամբողջ բյուրոկրատական գործերի շրջանակը, որն անհրաժեշտ է քաղաքացիների համար նախատեսված շուրջ 95% ծառայություններից օգտվելու համար։

«Դիելան, նախարարների կաբինետի առաջին անդամը, որը ֆիզիկապես գոյություն չունի, այլ ստեղծվել է արհեստական բանականությամբ, կօգնի Ալբանիան դարձնել այնպիսի երկիր, որտեղ պետական տենդերները 100% ազատ են կոռուպցիայից», — հինգշաբթի օրը հայտարարել է Էդի Ռաման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930