Սամարկանդում ընթացող շախմատի FIDE Grand Swiss Tournament 2025 ներկայացուցչական մրցաշարում խաղացվել է ութ տուր:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը շարունակում է մնալ Շանթ Սարգսյանինը, որը 5,0 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Կանանց մրցակցությունում եւս ավելի հաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը: Փորձառու գրոսմայստերը 4,5 միավորով 17-րդն է: Լեհ Օլիվիա Կյոլբասային հաղթելուց հետո Լիլիթ Մկրտչյանը որոշակիորեն բարելավել է դիրքը եւ 4,0 միավորով հանգրվանել 32-րդ հորիզոնականում:
Այս մրցաշարին մասնակցում են նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը: Սեմը 5,0 միավորով 24-րդն է, Լեւոնը 4,0 միավորով՝ 65-րդը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ