Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Արման Անդրեասյանը հաղթել է նաեւ ադրբեջանցուն ու շարունակում է պայքարը ոսկե մեդալի համար

Սեպտեմբեր 13,2025 18:20

Խորվաթիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը Զագրեբում Հայաստանի ազգային հավաքականից պայքարի մեջ ներգրավվել են երկու ըմբիշներ՝ 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:

Արմանը անցկացրել է երեք գոտեմարտ ու բոլորում էլ հաղթել է մրցակիցներին: Մեկնարկելով որակավորման փուլում՝ մեր ըմբիշը նախ պայքարից դուրս է թողել տաջիկ մրցակցին, 1/8 եզրափակչում առավելության է հասել Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ  քառորդ եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Քանան Հեյբատովին: Այսօր երեկոյան կիսաեզրափակիչ գոտեմարտում Արմանի մրցակիցը լինելու է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագին:

Մանվել Խնձրցյանը, որը մեկնարկում առավելության էր հասել իտալացու նկատմամբ, հաջորդ փուլում պարտվել է UWW դրոշի ներքո հանդես եկող Զավուր Ուգուեւին, բայց դեռ սփոփիչ գոտեմարտի մասնակցելու եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հեռանկար ունի, եթե Ուգուեւը հաղթահարի նաեւ կիսաեզրափակչի արգելքը ու մտնի եզրափակիչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930