Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ Լիլիթ Գալստյան

Սեպտեմբեր 14,2025 00:07

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերի քաոսում /իսկ վերջին շրջանում բոլորն են այդպիսին/ գրեթե աննկատ անցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առնչությամբ «շրջադարձային», կասեի՝ «պատմական», իմ կարծիքով՝ կազմաքանդիչ մի որոշում։

Փոխվեց ԳԱԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ։

1943թ․ հիմնադրված, մեր իրականության մեջ ահռելի դերակատարություն ունեցող, Հայաստանը համաշխարհայնորեն նշանային դարձրած Գիտությունների Ազգային Ակադեմիան, այսուհետ կդառնա հիմնադրամ և օրերս քպ-ի կողմից քվեարկված օրենքով/մենք դեմ ենք քվեարկել/ կիրականացնի միայն փորձագիտական և խորհրդատվական գործունեություն։
ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցերս մնացին անպատասխան և անհստակ:

ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ինչ ճակատագիր է սպասվում։
Ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են ընկած այս որոշման հիմքում։

ԳԱԱ ինստիտուտների հետագա գործունեության հետ կապված ինչ ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

Խոսել եմ ԳԱԱ մի քանի ինստիտուտների տնօրենների հետ, որոնք այս որոշման մանրամասներից և դրան հետևող քայլերից տեղյակ չէին։

Հ․Գ ԳԱԱ բարեփոխումներին դեմ չեմ, բայց՝ ինչպե՞ս, ինչո՞ւ քանդել մի բան, երբ հստակ չէ, թե ինչ եք ստանալու դրա դիմաց և ինչպե՞ս։
Իմ բոլոր կասկածները հիմնավոր են։ Մեկ օրինակ․ հիշում եք Աշտարակի չոլերում հանդիսավոր բացված Ակադեմիական քաղաքի ֆալշ ստարտը․․․ հիմա մեկ այլ վայրում ահռելի միջոցներով այլ «ծրագիր» է իրականացվում «դպրոց կառուցել չիմացող» և հուշարձանների նորոգումը վանդալիզմի վերածող միջավայրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930