Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Մավրը շատ ամուր է կառչել իր աթոռից եւ նրան այդ աթոռից պոկել հնարավոր չէ․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 14,2025 11:50

Այս երկու տարում բռնատեղահանված արցախցիներս հասկացանք, որ թիրախում մենք էինք, մեզ պիտի զոհաբերեին՝ Արցախը հանձնելով, որպեսզի փրկեն Հայաստանը։ Բայց փրկեցի՞ն… Եթե այո, ապա ինչո՞ւ են այդ «փրկողները» դողում «Արցախ» անունը լսելիս: Ինչո՞ւ են փակում Արցախյան շարժման, առավել եւս՝ արցախցիների վերադարձի հարցը: Չլինի՞ հակառակ դեպքում երերուն են դառնում իրենց իշխանական աթոռները, որովհետեւ «թավիշով» եկել էին Արցախի վերջը տալու ծրագրով, եւ առաջադրանքն այժմ կատարված է: Ասել է թե՝ «Մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։

Բայց մավրը, կարծես թե, հեռանալու միտք չունի, մավրը շատ ամուր է կառչել իր աթոռից եւ նրան այդ աթոռից պոկել հնարավոր չէ: Կամ դա, թերեւս, կարելի է անել միասնաբար, սերտ համախմբվածության միջոցով:

Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության օրվան, իր շուրջն էր հավաքել հայությանը` անկախ բնակության վայրից։ Այն ազդարարեց, որ Արցախից հետո վտանգված է Մայր երկրի կյանքը, որի փրկությունը միաբանվելու եւ համահավաք ուժ դառնալու մեջ է:

Խառնակ ժամանակներ են: Այժմ, քան երբեւէ, պահանջվում են զգոնություն, սթափություն, ուժերը մեկտեղելու կամք՝ հանուն հայոց պետականության պահպանման, երկրի իրական անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման հրամայականի։

 

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930