ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Սեպտեմբերի 14-19-ը
🟧 Երևանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան և 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
🟧 Մարզերում սեպտեմբերի 14-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ