Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Չի լինելու իրական խաղաղություն, եթե մարդու իրավունքների խախտումների համար չկա արդարադատություն. Արաքս Մելքոնյան

Սեպտեմբեր 14,2025 14:04

«Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն անդրադարձել 2022թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հարձակման տարելիցին։

Սա ոչ միայն մեր երկրի տարածքի վրա հարձակում էր, 200-ից ավելի մարտական զոհեր, այլև ուղեկցվել էր մեր զինվորների նկատմամբ պատերազմական հանցագործությունների մի ամբողջ շարքով՝ երկրի սահմանը մինչև վերջին փամփուշտը անառիկ պահած զինվորների գնդակահարություններ, ռազմագերիների խոշտանգումներ, զինծառայողների դիակների, այդ թվում՝ կին, դիակապտություններ, անդամահատումներ։

Ադրբեջանն այնքան «մարդասեր» էր, որ միայն երկու տարի անց թույլ տվեց զոհված զինծառայողներ Շիրազ Խաչատրյանի ու Թոռնիկ Սարգսյանի մարմինները դուրս բերել դաշտից։

Այս ամենն արվել է հայի նկատմամբ առանձնակի ատելությամբ, մեզ՝ որպես հայ հանրություն ցավ ու տառապանք պատճառելու նպատակով։ Ատելության քարոզը ադրբեջանական իշխանությունների կողմից որևէ կերպ չի նվազել։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են այս հանցագործությունների համար միջազգային իրավական պատասխանատվության հայցերից, սեփական զինվորների իրավունքների պաշտպանությունից,, այլև մեր հանրության հիշողությունից են ուզում մաքրել այս հանցանքների հիշողությունը ու պահանջատիրությունը։

Նրանց թվում է, թե իրավունքների պաշտպանությունը ու արդարադատության պահանջը խաղաղությանը խանգարում է, ստեղծել են կեղծ երկընտրանք՝ «խաղաղություն, թե արդարադատություն», որի առաջ կանգնեցրել են ու դեռ կանգնեցնելու են մեր հանրությանը։ Բայց չի լինելու իրական խաղաղություն, եթե մարդու իրավունքների խախտումների համար չկա արդարադատություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930