Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 14,2025 14:51

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։

Նախ` ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիսկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։

Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։

Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930