Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանը ջախջախեց ամերիկացի օլիմպիական փոխչեմպիոնին

Սեպտեմբեր 14,2025 17:21

57 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը հրաշալի մրցելույթներ է ունենում Զագրեբում երեկ մեկնարկած մեծահասակների աշխարհի առաջնությունում: Նախնական գոտեմարտերում ուկրաինացի եւ մոնղոլ մրցակիցների նկատմամբ «չոր» հաշվով առավելության հասնելուց հետո Եվրոպայի մեր քառակի չեմպիոնը գորգում հանդիպեց 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ նույն թվականի Պանամերիկյան առաջնության հաղթող, ամերիկացի Սպենսեր Լիի հետ, որը նաեւ այս քաշային կարգում UWW վարկանիշային դասակարգման 2-րդ համարն է:

Մեր ըմբիշը գերազանց անցկացրեց նաեւ այս գոտեմարտը եւ իր բացահայտ առավելությունն ամրագրեց 14:3 ջախջախիչ հաշվով: Այսօր երեկոյան կիսաեզրափակչում Արսենը ուժերը չափելու է կորեացի Չոնգսոնգ Հանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930