Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսում ենք ապաքաղաքական ուժի մասին, որ հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու մասին»․ Տիգրան Պարսիլյանի պատասխանը Սարգիս Կարապետյանին

Սեպտեմբեր 15,2025 11:37

«Քանի դեռ այդ ուժն ապաքաղաքական է, մի տեսակ քաղաքական դաշտում քննարկելն էլ անլրջացնում է»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ պատասխանելով բարերար Սամվել Կարապետյանի որդուն։ Սարգիս Կարապետյանը, հիշեցնենք, օրերս հայտարարել էր, որ մինչեւ հաղթանակ մնացել է 268 օր։

«Խոսում ենք ապաքաղաքական ուժի մասին, որ հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու մասին։ Ես սա միշտ համեմատում եմ նրա հետ, երբ ով տանը սպորտային համազգեստ ունենա՝ գնա՝ դիմի ՖԻՖԱ-ին եւ որոշի միջազգային խաղերի մասնակցել։ Չի կարող ապաքաղաքական ուժը հանձն առնի եւ հայտ ներկայացնի աշխարհաքաղաքական խնդիրները, հարաբերությունները կարգավորելու եւ առաջնորդելու Հայաստանի համար»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ երբ խոսում ենք բիզնեսներից, բիզնես-միջավայրը ստեղծվում է քաղաքականության միջոցով, ոչ թե ապաքաղաքական ճանապարհներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930