Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց Արարատի դրոշմն ավելի դժվար կեղծելի՞ է դառնում: «Զանգեզուրի միջանցքին» կանաչ լույս վառած Հայաստանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերից»

Սեպտեմբեր 15,2025 11:56

Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլևս պատկերված չի լինի Արարատ լեռը՝ երգչուհի Լիլիթ Բլեյանը նշում է.

«Սահմանապահ ծառայության կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելու պաշտոնական հիմնավորումը հնչում է այսպես.

«Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը»։

Առանց Արարատի՝ դրոշմն ավելի ճանաչելի, ընթեռնելի ու դժվար կեղծելի՞ է դառնում։ Գոնե տրամաբանական հիմնավորում չե՞ն կարողացել հորինել։

Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել որպես փակ, չզեկուցվող հարց, հանրությունից գաղտնի։ Էդ գաղտնիության հիմնավորո՞ւմը որն է։ «Սղղացնենք-անցնի» պետական ծրագրի շրջանակներո՞ւմ։

Ո՞վ և ինչպե՞ս կարող է բողոքարկել այս որոշումը»։

Նշենք, որ ՀՀ կառավարության տվյալ որոշումը մեծ ոգեւորություն է առաջացրել թուրքական մամուլում եւ սոցկայքերում:

Ինչպես հայտնում է News.am-ը, թուրքական NTV-ն շեշտել է, որ Հայաստանն այս քայլին է գնացել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում։

Իսկ Haber7–ը գրել է, թե Թուրանի համար «Զանգեզուրի միջանցքին» կանաչ լույս վառած Հայաստանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերից՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե Արարատ լեռը Հայաստանին չի պատկանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930