Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում խնդիրների լուծման կարևոր պայման է «տարածաշրջանին տեր լինելը» Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ. Թուրքիայում ՌԴ դեսպան

Սեպտեմբեր 15,2025 12:12

«Թուրքիան ներսից» տելեգրամյան ալիք. 2017 թ․-ից Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Յերխովն ավարտում է աշխատանքները։ Նոր նշանակման վայր՝ Ուզբեկստան մեկնելուց առաջ թուրքական Hürriyet-ի հետ զրույցում նա խոսել է Հարավային Կովկասի, ՀՀ Սյունիքի մարզով անցնելիք ճանապարհի մասին․

🔶«Որոշ հարցերի պատասխանները տալու է պատմությունը։

🔶Հրվ․ Կովկասում բարդ և հակասական գործընթացներ են տեղի ունենում, որոնցում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան կարևոր և դինամիկ դեր են շարունակում խաղալ։

🔶Հրվ․ Կովկասում խնդիրների լուծման համար կարևոր պայման է «տարածաշրջանին տեր լինելը» (regional ownership)․ որոշում կայացնելու և կիրառելու գործընթացների իրականացումը տարածաշրջանի երկրների կողմից՝ մոտ հարևաններ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ։ Արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությունը չպետք է առաջացնի նոր բաժանարար գծեր։

🔶Խոսքը նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն է վերաբերում։ Սյունիքի շրջանով անցնող այսպես կոչված «Թրամփի ճանապարհը» ներառյալ՝ այս հարցում շատ խոսակցություն կա։

🔶Այս պահին քննարկվող սցենարների և նախագծերի մասին դեռևս շատ մանրամասներ չգիտենք։ Ո՞վ, ի՞նչ, ինչպե՞ս և ե՞րբ հարցերի նման այստեղ անորոշ շատ բան կա, չափազանց շատ հարցական նշան կա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930