Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգը

Սեպտեմբեր 15,2025 12:20

Ucom-ն ուրախությամբ հայտարարում է նոր uCoin բոնուսային համակարգի մեկնարկի մասին  բոլոր նրանց համար, ովքեր սմարթֆոններ են գնում Ucom-ի առցանց խանութից։ Այս նորարարական համակարգը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսային միավորներ և օգտագործել դրանք հետագայում՝ առցանց գնումները դարձնելով ավելի ձեռնտու և հարմար։

Ucom-ի առցանց խանութից սմարթֆոն գնելիս գրանցված հաճախորդներն ավտոմատ կերպով կուտակում են uCoin միավորներ՝ դրա արժեքի 1%-ի չափով։ Յուրաքանչյուր uCoin համարժեք է 1 ՀՀ դրամի։ Կուտակված միավորները հասանելի են դառնում պատվերի հաստատումից 3 օր անց։

Հաճախորդները կարող են օգտագործել կուտակած միավորները՝ վճարելու առցանց խանութից ձեռք բերվող ապրանքների արժեքի մինչև 10%-ի դիմաց, բացառությամբ՝ գունավոր համարների: Բոնուսային միավորները գործում են ստացման պահից 365 օր․  դրանց կուտակման համար սահմանված առավելագույն շեմ չկա։

«Ucom-ում՝ մենք միշտ ձգտում ենք մեր հաճախորդներին տրամադրել հնարավորինս շահավետ և հարմարավետ փորձառություն։ uCoin համակարգի ներդրմամբ մենք առաջարկում ենք նոր հնարավորություն՝ յուրաքանչյուր գնումը դարձնելու ավելի արժեքավոր ու արդյունավետ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

uCoin համակարգը թույլ է տալիս անսահմանափակ քանակով ապրանքներ գնել առցանց խանութից՝ օգտագործելով նաև կուտակած միավորները: Նշենք, որ եթե հաճախորդը չեղարկում է պատվերը, ծախսված միավորները վերադարձվում են, իսկ նոր պատվերի արդյունքում կուտակված միավորները՝ զրոյացվում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ shop.ucom.am։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930