Ի՞նչ օրակարգով է «Հայաստան» դաշինքը գնալու ընտրությունների՝ հարցին, խորհրդարանական ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ դրան դեռ երկար ժամանակ կա, դրա մասին այսօր չի խոսի։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ խաղաղությա՞ն օրակարգով են գնալու, թե՞ ռեւանշիզմի։ Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Չկա մի անձ, քաղաքական ուժ, որը չձգտի խաղաղության, չկա առավել շատ խաղաղություն ցանկացող մարդ, քան զինվորականները՝ մարդիկ, ովքեր խաղաղություն չլինելու պարագայում առաջինն են տուժելու»։ Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, որ խաղաղությունը անվտանգության երաշխիք չէ։
«Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Այն հիմնարար արժեք է, որը ձեւավորվում է ազգային եւ միջազգային երաշխիքների միջոցով։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին կայունությունն են, իսկ միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների եւ բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»,-ասաց նա։
«Վերաբանակցություններ են լինելու»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Կարդացեք նաև
Հստակեցնող հարցին՝ վերաբանակցելու են նոյեմբերի 9-ի, թե օգոստոսի 8-ի համաձայնագիրը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ փաստաթղթերի մանրամասներին տիրապետելուց եւ համեմատականներից հետո հասկանալի կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ