Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո′ն Ավինյան, կանեփի աճեցման գործերը ո՞նց են ընթանում․ հարցումներին չեք պատասխանում»․ լրագրողի հարցը Երևանի քաղաքապետին

Սեպտեմբեր 15,2025 13:35

«Բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են իրենց գումարները ծախսել նմանատիպ գործունեություն անելու համար, ազատ են դա իրականացնել։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչ հաջողությամբ են դա իրականացնում։ Ենթադրում եմ, որ շատ մեծ հաջողությունների չեն հասել, քանի որ այդ ոլորտում տենց մեծ հաջողությունների մասին չեմ լսել»,-լրագրողները հիշեցրին՝ որպես փոխվարչապետ ստեղծեցիք կանեփի բիզնես, ձեր գրասենյակը հեղինակեց այդ նախագիծը, հետո բիզնեսը սկսեցին իրականացնել Ձեր թիմակիցները՝ օրինակ՝ ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը, Ձեր աշխատակազմը հետո լծվեց այդ ընկերության կառավարմանը, ներգրավված էր նաև Էդուարդ Մելիքյանը, որը հայտնի էր սնանկացած Գլենդել հիլզ կազմակերպություններից և հարցին՝ կանեփի աճեցման գործերը ո՞նց են ընթանում․ հարցումներ ենք ուղարկում, չեք պատասխանում, որքա՞ն հարկ է վճարվել այս մասով, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց՝ իրականում այդ գործունեությունը չի ստանում պետական ֆինանսավորում, որևէ այսպես ասած աջակցության ծրագրերում ներառված չէ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930