Ermenihaber. Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած հարսանյաց արարողությունը աչքի է ընկել ուշագրավ մի դրվագով։
Փեսային հագցրել են մի բաճկոն, որը պատրաստված է եղել թղթադրամներից, ամեն մեկը՝ 200 թուրքական լիրա։ Այնուհետև թղթադրամներով ծածկել են հարսնացուին և փեսային։ Հյուրերը հարսին նվիրել են 2.1 կգ ոսկի։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։